Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու կոչ է արել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:
«Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին», - գրել է նախագահը:
Հավելենք, որ մայիսի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5051 դեպք, ապաքինվել է 2164 մարդ, մահացել՝ 64-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 հիվանդ: Ընդհանուր առմամբ հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 43041 թեստ։