Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարականների համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների քաղաքացիներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու գործնական միջոցները՝ կարեւորելով այդ ուղղությամբ համատեղ ջանքերի ամենօրյա համակարգումը:
<Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակին և դրա հետևանքներին հակազդելու հարցերում ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ>,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: