Արմինֆո. <Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է։2015թ-ի մարտի 24- ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ճանաչեց ու դատապարտեց այս ոճրագործությունը։ Հիշում ենք և պահանջում>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ մայիսի 19-ը հանդիսանում է Փոքր Ասիայում թուրքերի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրը: 1915 թվականի մարտին Զմյուռնիա (Իզմիր) քաղաքի մոտ և Սևծովյան տարածաշրջանում երիտթուրքերի կողմից իրականացվել է հույների ցեղասպանություն, որոնք զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայում ապրող հույն բնակչության Էթնիկ զտումներն ակտիվորեն իրականացվել են թուրք ազգայնականների կողմից Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարության ներքո 1919-1922 թվականների հունա-թուրքական պատերազմի ընթացքում: 2019 թվականի մայիսի 19-ը հանդիսանում է Սամսունում Քեմալի ներխուժման օրը, երբ սկսվեց Պոնտոսի հույների ցեղասպանության երկրորդ ալիքը: Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է մոտ 350 հազարից մինչեւ 1,2 մլն: