Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շաֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների օգնականները: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա ամիսներին՝ հետհամավարակային ժամանակահատվածում ձեռնարկվելիք քայլերը:
Կողմերը պայմանավորվել են հստակեցնել համավարակի թուլացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակն ու վայրը: