Արմինֆո. Կոտայքի մարզում մեկ օրում բացահայտվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք։ Այդ մասին ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, Կոտայքում գրանցվել է կորոնավիրուսի 498 դեպք, 204 հիվանդ ապաքինվել է, 10-ը մահացել է:
Մինչդեռ, Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 91 հիվանդ, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 մարդ: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանը, մայիսի 18 - ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսով 45 հիվանդ, որոնցից 38-ը Շիրակի բնակիչներ են: 62 ասիմպտոմատիկ հիվանդներ կարանտինի են ուղարկել հյուրանոցներ։ Մարզում այս պահին մեկուսացման եւ ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։
Վերջին տվյալներով՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք, ապաքինվել է 2019 մարդ, մահացել է 61 հիվանդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 հիվանդ: