Արմինֆո."Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երեւան-Վորոնեժ-Երեւան հատուկ չվերթից:
Ավիաընկերության հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ Երեւան-Վորոնեժ չվերթը հասանելի է միայն Ռուսաստանի քաղաքացիների, Ռուսաստանում կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնց մերձավոր ազգականները (կինը, ամուսինը, երեխաները) Ռուսաստանի քաղաքացի են եւ գտնվում են Ռուսաստանում: Թռիչքին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն կամ գրանցվել https://www.gosuslugi.ru/ կայքում:
Հաղորդագրության համաձայն, Վորոնեժ-Երևան ուղղությամբ թռիչքը հասանելի է միայն Հայաստանի քաղաքացիների և Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնց մերձավոր ազգականները (կինը, ամուսինը, երեխաները) Հայաստանի քաղաքացիներ են և գտնվում են Հայաստանում։ Վորոնեժ-Երևան չվերթի ավիատոմսերը կարելի է ձեռք բերել "Արմենիա" ավիաընկերության պաշտոնական կայքում. https://www.armeniafly.com/hy:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ