Արմինֆո.2016թ. ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցեր ունի Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Այդ մասին Քոչարյանը հաղորդել Է մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում։
Քոչարյանի հավաստմամբ, Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ պատրաստ է մասնակցել հանձնաժողովի նիստին:
Հանձնաժողովի նախագահը նաեւ նշել է, որ հանձնաժողովի առաջիկա նիստին հրավիրվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: "Հայաստանի նախկին արտգործնախարարը հաստատել է հանձնաժողովի նիստին մասնակցելու իր պատրաստակամությունը։ Այժմ մենք քննարկում ենք այն ձեւաչափը, որով տեղի կունենա նիստը։ Ենթադրվում է, որ այն տեղի կունենա մայիսի 26-ին կամ 27-ին", եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը։