Արմինֆո. Մայրաքաղաքի մանկապարտեզների ընդունելությունը դադարեցվել է ։ Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Վիրաբյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով ներկայիս համաճարակաբանական իրավիճակը՝ մանկապարտեզի ընդունելությունը անորոշ ժամանակով դադարեցվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի մանկապարտեզներն իրենց աշխատանքին ձեռնամուխ կլինեն մայիսի 20-ից, եւ առաջնահերթ կարգով կկարողանան այցելել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, կամ որտեղ ծնողներն (կամ միայն մայրը) աշխատում են սովորական ռեժիմով (այսինքն ՝ ոչ հեռավար): Ընդ որում, մանկապարտեզներում կձեռնարկվեն հակահամաճարակային անվտանգության միջոցներ, այդ թվում ՝ տարածքների ախտահանում եւ երեխաների ու աշխատակիցների ջերմաչափում: Վիրաբյանը ծնողներին և գործատուներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ նոր կանոններին։ Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի իրավասության տակ է գտնվում 161 մանկապարտեզ ։ Դրանք բոլորը քաղաքապետարանի կողմից ապահովվել են հեռահար ջերմաչափերով, դիմակներով և ալկոգելով։