Արմինֆո. Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացվում է, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։-