Արմինֆո.«Ռեդ վինգս» ընկերության չվերթով Հայաստանի 229 քաղաքացի նախօրեին Մոսկվայից վերադարձել է Երեւան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ-ից Հայաստան եւս 3 չվերթ է սպասվում․ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։
<Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։ Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու>,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ