Արմինֆո.Կորոնավիրուսի տարածումից հետո դրա բուժման մեթոդները մշտապես փոխվում են ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչու պետք է երկրի բոլոր քաղաքացիները փակ տարածքներում եւ հասարակական վայրերում դիմակ կրեն։
Վարչապետը նշել է, որ առողջ մարդկանց դիմակ կրելու անհրաժեշտություն չկա ։ <Բայց հարց է առաջանում՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում ով է առողջ, ով ոչ։ Ով կարող է 100 տոկոսով վստահ լինել, որ ինքն առողջ է։ Քաղաքացիների 70 տոկոսի մոտ հիվանդությունն ասիմպտոմն է։ Նա նշել է, որ եթե ակնհայտ լիներ, թե ով է հիվանդ, իսկ ով ՝ ոչ, դիմակներ կրելու անհրաժեշտություն չէր առաջանա ։ < Մենք փորձում ենք պայքարել կորոնավիրուսի դեմ, իրավիճակը կառավարելի դարձնել ։ Այո, դա ճգնաժամ է, և մենք բոլորս պետք է համապատասխան ձևով մեզ պահենք>, - նշել է վարչապետը։