Արմինֆո. Կոռուպցիայի դեմ պայքարի մասին իմ հրապարակային հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում այդ առնչությամբ իմ ոչ հրապարակային հայտարարություններից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին ղեկավարը վարչապետի անունից առաջարկել է իրեն գումար փոխանցել բարեգործական կազմակերպություններից մեկի հաշվեհամարին, որի դիմաց Մինասյանի բարեկամների ու ընկերների նկատմամբ բոլոր քրեական գործերը կարճվելու են, Փաշինյանը հայտարարել է. <Ես կարծում եմ, որ այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Եվ որքանով ես գիտեմ, նրանք զբաղվում են այդ հարցով>:
Ինչ վերաբերում է Մինասյանի հայտարարությանը, թե վարչապետի աներորդին՝ <Իմ քայլը> խմբակցության պատգամավորը, կապված է ծխախոտի մաքսանենգության հետ, Փաշինյանն ընդգծել է․ <Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել այդ առնչությամբ։
Ես շատ ուրախ եմ, որ տեղի կունենա դատական գործընթաց, որի ընթացքում բոլորին պարզ կդառնա, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր։ Բայց կուզենայի ընդգծել, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն որևէ խախտում չի կատարել։ Արտահանողներն իրենք պիտի արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որի իրավունքն իրենք չունեին։ Այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները>, - ընդգծել է վարչապետը։