Արմինֆո. Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում առաջընթաց կա։ Այս մաին <Ազատության><Ֆեյսբուքյան ասուլիսի> շրջանակներում հայտարարել է Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինը։
<Իրոք նշանակալի առաջընթաց է եղել Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում, նոր կոնտեքստը մեզ հնարավորություն է տալիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման համար, որով առաջնորդվում են Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում և ոլորտներում, մենք բարձր ենք գնահատում իրականացման համար ստեղծված ճանապարհային քարտեզը, որը մշակվել է ՀՀ կառավարության հետ միասին, որը հանդիսանում է հենք երկրում բարեփոխումների<,- նշել է դեսպանը` հավելելով, որ արդեն մեծ առաջընթաց իրականացվել է.- <Մենք այդ գործընթացներում բավականին աջակից ենք եղել Հայաստանին>:
Որպես աջակցության օրինակ նա մատնանշել է դատական կամ արդարադատության ոլորտի բարեփոխման վերաբերյալ ռազմավարության ընդունումը, մարդու իրավունքների ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիրը, վերջերս ոստիկանության ոլորտի բարեփոխումները, որ ընդունվեցին Covid-19-ի պայմաններում:
<Մենք սպասում ենք այս ռազմավարությունների իրականացմանը, այդ ուղղությամբ մոբիլիզացրել ենք ֆինանսական փաթեթ, որը 10 օր առաջ վավերացվել է ՀՀ-ի կողմից, 23 միլիոն եվրո աջակցություն է տրամադրվել համաձայնագրի բարեփոխումների գործիքով:
Եվ այս գործիքը, որի մասին խոսեցի, հնարավորություն կտա ավելի արագ ու արդյունավետ իրականացնել այդ բարեփոխումների հավակնոտ օրակարգը, որը Հայաստանի Հանրպետությունը ստանձնել է, և իրականացնել այն ԵՄ և միջագային չափանիշներին համահունչ: Հակիրճ եթե ասեմ, մենք հրաշալի համագործակցություն ենք իրականացնում աջակցության ոլորտում ֆինանսական առումով և նաև քաղաքական»,- նշել է նա:
Նա նաև փաստել է, որ միանշանակ կա հեռանկար վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու համար, համենայն դեպս այդպես է նաև ամրագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: <Սա նաև նպատակներից մեկն է, որը Արևելյան գործընկերության երկրներին ասել ենք 2017 թվականի նոյեմբերին>,- ընդգծել է դեսպանը՝ նշելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սերտորեն երկկողմ մակարդակով աշխատում է անդամ պետությունների հետ` առկա մտահոգությունները վերացնելու համար ազգային մակարդակում, որոնք «երբեմն ներառում են այնպիսի իրավիճակներ, որոնք ապաստան ձգտող, ապաստանի դիմող քաղաքացիներին են վերաբերում, որոնք դեռ ընթացքի մեջ են>: <Վիզաների ազատականացման երկխոսության համար որոշումը պետք է կայացվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից, և մի բան է, որ պետք է անպայման ընկալվի շատ լավ, բայց նաև ես կարծում եմ, որ անդամ երկրներին անհրաժեշտ է պատշաճ հավաստիացում նաև այն մասին, որ ՀՀ քաղաքացիների շրջանում լիարժեք ըմբռնում կա, թե ինչ է վիզաների ազատականացումը, որովհետև դա չի նշանակում հնարավորություն` գտնվել Եվրոպայում երկարաժամկետ հիմունքներով կամ ներգրավվել պրոֆեսիոնալ գործունեության մեջ, դա նշանակում է լինել, ճամփորդել շենգենյան գոտում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածում 6 ամսվա ընթացքում: ԵՄ-ն շարունակում է լինել Հայաստանի կողքին այս բարեփոխումների ճանապարհին, և մենք լիահույս ենք, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն ԵՄ բոլոր անդամները պատրաստ կլինեն երկխոսությունը մեկնարկել>: