Արմինֆո. Հայաստանի կառավարությունը բավականին բարձր տուգանքներ է սահմանում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի կորոնավիրուսի համավարակից պաշտպանության կանխարգելիչ միջոցառումների սահմանված կանոնները:
Ինչպես խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, քաղաքացիները պետք է դիմակ կրեն, նույնիսկ, մեքենա վարելիս, իսկ ծանրաբեռնված հասարակական տրանսպորտի աշխատանքը կարգելվի: "Պարտադիր պայման կլինի տարածքների, սրճարանների, հասարակական տրանսպորտի, մուտքերի ախտահանումը եւ այլն: Կա մարմին, որը հետեւելու է այդ բոլոր պահանջների կատարմանը", - նշել է Ավինյանը:
Նրա խոսքով ՝ տուգանքները կլինեն բավականին բարձր։ Դրանք սկսվում են 100.000 դրամից։ "Մենք ստիպված ենք խստություն ցուցաբերել, եթե փոխենք մոտեցումը, ապա իրավիճակը կդառնա անվերահսկելի։ Այո, կարելի է օգտագործել ինքնաշեն դիմակներ, նույնիսկ ձեր շարֆը կարող է կիրառվել որպես դիմակ, գլխավորը դեմքը փակելն է", - ընդգծել է պարետը։
Հավելենք, որ հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի մայիսի 25-ից։ Առանց դիմակի մարդկանց կտուգանեն։