Հինգշաբթի, 14 Մայիսի 2020 18:28
Ալինա Հովհաննիսյան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ը Հայաստանում» խորագրով լուսանկարների մրցույթ

Արմինֆո.2020-ը պատմության մեջ կամրագրվի որպես աշխարհի արմատական վերափոխման տարի, որը կարող են անմահացնել նաև տպավորիչ լուսանկարները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, այդ նպատակով ՁԻՀ-ը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Covid-19-ը Հայաստանում» խորագրով:

 

Հիմնադրամում նշում են, որ մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչև 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև, հետևյալ անվանակարգերում՝

 

Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,

Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։

 

«Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 22-ն է, ժամը՝ 23։59 (ՀՀ ժամանակով) ներառյալ։ Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ և ներբեռնել ներկայացվող լուսանկարները: Մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի և դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ», - ասվում է հաղորդագրությունում:

 

«Մարդկային մտքի ճկունության և ստեղծագործ մոտեցման շնորհիվ տարբեր իրավիճակներում վերափոխվելու կամ ադապտացվելու մասին սերունդներին պատմում են արձանագրված փաստերը: Փնտրում ենք լուսանկարներ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում ինչպես է ընթանում արժեքների վերափոխումը, առաջնայնությունների վերանայումը և ադապտացումը նոր միջավայրին»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը: 

 

Հաղորդագրության համաձայն,  յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձևափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։

 

«Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից և արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն և առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։  Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․փոստի հասցեով», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի