Արմինֆո. Մենք ուշադիր հետեւում ենք, որպեսզի ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները պահպանեն բոլոր անհրաժեշտ կանոնները։ Այդ մասին մայիսի 14-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ առաջիկայում Հայաստանը կբաժանվի 119 շրջանների, որտեղ կաշխատեն ոստիկանության մեկ աշխատանքային խումբ եւ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ: Նրանք հետևելու են, որ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները պահպանեն սահմանված բոլոր կանոնները ։