Արմինֆո. Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հեռավար ռեժիմով աշխատող բոլոր քաղաքացիներին կոչ է արել շարունակել աշխատել նույն ռեժիմով: Այդ մասին Ավինյանը հայտարարել Է մայիսի 14-ին խորհրդարանում։
Նա նշել է, որ կորոնավիրուսը երկրում շարունակում է տարածվել, եւ այդ պատճառով քաղաքացիները, եթե նրանք հնարավորություն ունեն, ավելի լավ է շարունակեն աշխատել հեռավար ռեժիմով:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պարտադիր է երեխաներին ուղարկել մանկապարտեզներ, որոնք կբացվեն մայիսի 18-ին, պարետն ասել է, որ այդ քայլը պայմանավորված է աշխատող ծնողներին աջակցելու է ցանկությամբ, եւ նախադպրոցական հաստատություններում գործելու են հատուկ կանոններ, որոնք կներկայացվեն այսօր հրապարակվելիք պարետի որոշման մեջ։