Արմինֆո. Մայիսի 18-ից նախատեսվում է չեղարկել տրանսպորտի սահմանափակումները: Այդ մասին մայիսի 14-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ բացվելու են նաև առևտրի և սննդի օբյեկտները՝ փակ տարածքներում։ "Միևնույն ժամանակ, կբացվեն մանկապարտեզները և մարզական համալիրները։ Բանն այն է, որ մենք գիտակցում ենք, թե որքան դժվար է աշխատող ծնողների համար իրականացնել երեխաներին անհրաժեշտ խնամքը", - ընդգծել է Ավինյանը։ Պարետը նաեւ նշել է, որ սահմանափակումների մեղմացումը կապված է երկրի քաղաքացիներին աջակցություն ցուցաբերել կառավարության ցանկության հետ, սակայն սահմանափակումները խախտողների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ ։