Արմինֆո. Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի աճ։ Մարտից մինչեւ ապրիլ, երբ երկրում որոշ սահմանափակումներ են մտցվել, աճը դանդաղել է, սակայն, մայիսից սկսած, համաճարակը սկսել է արագորեն տարածվել։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ երկրում մարտից մայիս ընկած ժամանակահատվածում իրականացվել է կորոնավիրուսի 36.016 թեստ, հաստատվել է 3860 դեպք, ապաքինվել է 1572 մարդ, փաստացի բուժում է ստանում 2218-ը, ցավոք, գրանցվել է 49 մահ:
Փոխվարչապետի խոսքով՝ մինչեւ մարտի 22-ը երկրի իշխանությունները հետեւել են վաիակի երկիր ներթափանցման օջախներին: "Հայաստանի առողջապահության նախարարությունը շատ արագ արձագանքեց այս խնդրին, մարտի կեսերից երկրում արտակարգ դրություն Է մտցվել, ստեղծվել է պարետատուն։ Դրանից հետո բավականին փափուկ սահմանափակումներ են մտցվել։ Մենք սկսել ենք երկիր ներմուծել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կիրականացնի երրորդ թռիչքը դեպի Չինաստան, որտեղից Հայաստան կփոխադրվեն անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաեւ ռեագենտների վերջին խմբաքանակը կորոնավիրուսի թեստերի պատրաստման համար", - հայտարարել է Ավինյանը:
Փոխվարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ էր նաեւ մեկուսացնել արտասահմանից վերադարձած մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր շփվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների հետ: "Դրա համար պետք էր ստեղծել անհրաժեշտ պայմաններ։ Ապրիլի 1-ից 30-ը սահմանափակումները խստացվել են։ Սահմանափակումների մեղմացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ առողջապահական համակարգն արդեն պատրաստ էր պայքարել կորոնավիրուսի դեմ: Ավելին, երկրում աավելանում էին սոցիալ-տնտեսական խնդիրները։ Մենք պետք է սովորեցնենք ապրել կորոնավիրուսի հետ", - ընդգծել է պարետը ։