Արմինֆո. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, դատի է տվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քաղաքագետ Գագիկ Համբարյանին և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանին։
Ներկայացված հայցադիմումով Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել և ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունները։