Արմինֆո. Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխումը շարունակում է մնալ նախապայման, որն անհրաժեշտ է մեր կողմից այդքան սպասված փոփոխությունների համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
<Մենք բազմիցս հիշեցրել և շարունակում ենք հիշեցնել իշխանություններին բարեփոխումների առնվազն երեք բաղադրիչ իրականացնելու անհրաժեշտության մասին։ Դա դեռ սաղմնային վիճակում գտնվող, բայց քաղաքական համակարգի կայացման համար խիստ անհրաժեշտ՝ Սահմանադրության բարեփոխում է։ <Կուսակցությունների մասին> օրենքի բարեփոխում, ինչը թույլ կտա ապամենաշնորհացնել քաղաքական դաշտը։ Ինչպես նաև, այդ նույն նպատակով, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը>, - կարծում է ՀԽ նախագահը։
Սաֆարյանը երկրի ներսում փոփոխությունների իրականացման մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր նախապայման է համարում իշխող ուժի քաղաքական հռետորաբանության փոփոխության անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով ՝ <Իմ քայլը> խմբակցության պատգամավորների հասցեին հնչած քննադատությունը՝ կապված նրանց հռետորաբանության հետ, միանգամայն հիմնավորված է ։ Նրա համոզմունքով, այն, ինչ կարող է իրեն թույլ տալ ընդդիմությունը, չի կարող եւ չպետք է թույլ տա իրեն իշխանությունը:
<Իշխանության պատասխանատվության աստիճանը չափազանց բարձր է, զգալիորեն ավելի բարձր, քան ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթը ձևավորում է հենց իշխանությունը․ այն պետք է օրինակ ծառայի։ Այս առնչությամբ, կարծում եմ, որ այս երեք բարեփոխումների իրականացումը, իշխանության քաղաքական վարքագծի փոփոխության հետ մեկտեղ, թույլ կտա մեր երկրին բռնել այն փոփոխությունների ճանապարհը, որոնք այդքան ցանկանում ենք։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա ընդդիմությունը ՝ <Բարգավաճ Հայաստանը> և <Լուսավոր Հայաստանը>, ընտրություններից առաջ ներկայանում էին՝ որպես հեղափոխությանը սատարող ուժեր>, - նկատել է Սաֆարյանը ։
Նա հիշեցրել է, որ անկախ իշխանության հասցեին հնչած քննադատությունից ՝ <բարգավաճողները> գնում էին խորհրդարան ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Իսկ <լուսավորյալներն> ընտրողների կողմից ընկալվում էին՝ որպես <Քաղաքացիական պայմանագրից> առանձնապես չտարբերվող ուժ ։ Սակայն, ժամանակի ընթացքում նրանք վերածվել են հեղափոխական իշխանությանը բավականին կոշտ ընդդիմության և ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում ։ Ավելին, Էդմոն Մարուքյանի վերջին գործողությունների օրինակով ակտիվորեն խոչընդոտներ են ստեղծում վերջինիս համար։
Սաֆարյանի կանխատեսմամբ, խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների վարքագծում նման փոփոխությունը կհանգեցնի սեփական ընտրազանգվածի ընկալման արմատական փոփոխության: Նրա խոսքով ՝ արդեն այսօր իրենց ընտրած շատ քաղաքացիներ փոշմանել են կատարված ընտրության համար, քանի որ նրանց բերել են խորհրդարան ՝ որպես կառուցողական քաղաքական հակակշիռ, բայց ոչ՝ <Իմ քայլը> դաշինքի ապակառուցողական հակառակորդ:
<Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա հասարակության հիասթափությունը մի միջադեպով (ծեծկռտուքը խորհրդարանում - խմբ.) կխորանա, իսկ մյուս արդյունավետ քայլով վերջինիս իմիջը կաճի։ Դա աշխարհում ընդունված քաղաքական գործընթաց է ։ Իսկ գործող, լեգիտիմ և նախկին ոչ լեգիտիմ իշխանությունների միջև ցանկացած զուգահեռ ՝ միամտության դրսևորում է։ Անցյալի ոչ լեգիտիմ իշխանության համար կարող էր ճակատագրական դառնալ ցանկացած միջադեպ։ Մինչդեռ լեգիտիմ իշխանությունը նման բարձր ռիսկերի ենթակա չէ։ Մարուքյանի հետ կապված միջադեպի նման միջադեպերի հետևանքով իշխանությունը կորցնում է ժողովրդականությունը, բայց՝ ոչ լեգիտիմությունը: Ասել է թե ՝ իշխանությունը կարող է խնդիրներ ունենալ հաջորդ ընտրություններում ։ Բայց նաև այդ խնդիրները նա չի ունենա ՝վերը նշված ամբողջ բարեփոխումների իրականացման և սեփական վարքագծում փոփոխությունների դեպքում>, - ամփոփել է Հանրային խորհրդի նախագահը։