Արմինֆո.Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ։
«Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում։