Արմինֆո.Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել Է մարզպետ Գնել Սանոսյանը։
Վերջին տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 211-ի։ 46 հիվանդ արդեն ապպաքինվել է, երեքը մահացել են:
Մայիսի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3718 դեպք, ապաքինվել է 1500 մարդ, մահացել է 48 հիվանդ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 հիվանդ: