Արմինֆո. Մեկ օրում Կոտայքի մարզում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ընդհանուր առմամբ, Կոտայքում գրանցվել է կորոնավիրուսի 400 դեպք, 181 հիվանդ ապաքինվել է, 9-ը՝ մահացել:
Շիրակի մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, որից 32-ը՝ վերջին երկու օրում: Facebook-ում մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում 70 կորոնավիրուսով հիվանդներ, որոնցից 58-ը մարզի բնակիչներ են: Եվս 25 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը 6 մարդու կյանք է խլել։ 58 ասիմպտոմատիկ հիվանդներ ուղարկվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակում մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի:
Մայիսի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3718 դեպք, ապաքինվել է 1500 մարդ, մահացել 48-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 հիվանդ: