Արմինֆո.Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են պարենային անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: "Գրիգորյանի ոչ պաշտոնական այցի շրջանակներում մենք միասին եղել ենք Ղարաբաղի հարավային շրջաններում։ Անվտանգության ապահովման համատեքստում արդյունավետ քննարկումներ են անցկացվել մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված",- գրել է Հարությունյանը Facebook-ի իր էջում ։