Արմինֆո.Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատը տեղեկացրել է, որ Հայաստանն ու Իրանն ընդլայնել են Իրանից Հայաստան ներմուծման ենթակա ապրանքների ցանկը:
Ինչպես հաղորդում Է ԻՌՆԱ-ն, ցուցակում ընդգրկված են կենսականորեն կարեւոր բժշկական պարագաներ կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարելու համար՝ ներառյալ դիմակներ եւ պաշտպանիչ կոստյումներ, ինչպես նաեւ դիզել եւ շինանյութ։
Ընդլայնված ցուցակում ընդգրկվել են՝ շնչառական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, հերմետիկ կոստյումներ, ինչպես նաեւ սպիրտ, վիրակապ, ցեմենտի հումք՝ կլինկեր, շարժիչային յուղ, սուբլիմացված ծծումբ: