Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին այսօր հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը։
Նրա խոսքով ՝ Բաբկեն Թունյանը հիվանդացել է, բարձր ջերմություն ունի, նա COVID-19 թեստ է հանձնել, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ ժամանակներս: <Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի>, - նշել է Գեւորգյանը:
Նշենք, որ Բաբկեն Թունյանի հիվանդության պատճառով հանձնաժողովի այսօրվա լսումներն անցկացնում է Հայկ Գևորգյանը: