Արմինֆո.ԱՄՆ դեսպանատունը USAID Armenia- ի հետ մեկտեղ պատրաստ է աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար։
<Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել>,- նշվում է նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ Freedom House-ը մայիսի 6-ին հրապարակել է <Անցումային շրջանի երկրներ 2020> զեկույց, որտեղ Հայաստանում ժողովրդավարության ինդեքսը կազմում է 3 միավոր։ Ընդ որում, Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետությունների շարքում։ Հայաստանի հետ անցումային ռեժիմների թվում են Վրաստանը (3.25 միավոր), Մոլդովան (3.11 միավոր) և Ուկրաինան(3.39 միավոր):
Ընդ որում, նշվում է, որ չնայած պետությունների ղեկավարների ընտրությանը, մի շարք երկրներում քաղաքացիների ժողովրդավարության ձգտումը նախկինի պես բարձր է: <Հայաստանում և Ուկրաինայում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ՝ պայմանավորված ավելի արդյունավետ կառավարման հասարակական պահանջներով։ Ընդ որում, այդ պետություններում ձեռք բերված նվաաճումներն այս երկու տարիների ընթացքում ամենաբարձրն են, որ երբեւէ գրանցվել է անցումային տնտեսությամբ երկրներում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կբախվեն սպասումների կառավարման, վստահության պահպանման եւ առանց ժողովրդավարական նորմերի խախտման կոռումպացված համակարգերի վերակազմավորման դժվարին խնդրին> - ասված է հաղորդագրության մեջ: