Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում հայտարարել է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու իշխանությունների գործողությունների մասին:
Իր ելույթում թուրք առաջնորդն անդրադարձել է նաև Թուրքիայի վրա տնտեսական և այլ ճնշումների փորձերին։ Նրա խոսքով ՝ Անկարայում քաջատեղյակ են երկրի տնտեսության համար <ծուղակների> հետեւում կանգնած նենգ նպատակների մասին։
<Մենք կշարունակենք դիմակայել մեր սահմանների դեմ ուղղված սպառնալիքներին ու ագրեսիային։ Ահաբեկչական կազմակերպությունները, Թուրքիային թշնամական ուժերը կոչնչացվեն իրենց որջերում։ Թուրքիան մինչև վերջ պաշտպանելու է իր շահերը Միջերկրական ծովում, Կիպրոսում և Էգեյան ծովում։ Մենք չենք նահանջի չարի ուժերի առջեւ ՝ լինի դա FETO, PKK, հայկական եւ հունական լոբբի, թե Պարսից ծոցում թշնամանքի օջախներ>,-հավելել է թուրք առաջնորդը, որին մեջբերում է Անադոլուն։