Արմինֆո. Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Վերջին տվյալներով՝ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 387 դեպք, ապաքինվել է 175 հիվանդ, մահացել է՝ 8-ը:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա մայիսի 11-ի դրությամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով բուժում է անցնում 89 հիվանդ, որոնցից 71-ը մարզի բնակիչներ են: Եվս 21 շիրակցի բուժվում է Երեւանում։ Ընդհանուր առմամբ, մարզպետարանի Facebook-ի էջում զետեղված հաղորդագրության համաձայն, ապաքինվել է 26 քաղաքացի: Վերջին երկու օրերին Անի համայնքում գրանցվել է մահվան երկու դեպք։ Այս պահին Շիրակի մարզում մեկուսացման եւ ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի:
Մայիսի 11-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3392 դեպք, ապաքինվել է 1359 մարդ, մահացել է 46 հիվանդ, փաստացի բուժում է ստանում 1970 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է կորոնավիրուսի 32561 թեստ։