Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Այդ մասին նա հայտարարել է՝ Ազգային ժողովի նիստում։
Թաթոյանը նշել է, որ բազմիցս պատրաստակամություն է հայտնել հանդիպելու նաև Ադրբեջանի մարդու իրավունքների նախկին պաշշտպանի հետ: "Ես պատրաստակամություն եմ հայտնել հանդիպել և քննարկել Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը։ Իսկ հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ, պետք է քննարկել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ >, - ասել է Թաթոյանը:
Թաթոյանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է նախապես քննարկել այդ հանդիպումների օրակարգը: "Բանն այն է, որ նման հանդիպումները շատ կարևոր են, և դրանք ոչ մի դեպքում պաշտոնական բնույթ չպետք է կրեն", - հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը: