Արմինֆո. Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 14 դեպք, որից 8-ն արդեն ապաքինվել են:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախօրեին կրկնակի թեստավորված և տևական ժամանակ բուժհաստատություններում գտնվող նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը բացասական է եղել: Այսինքն՝ վարակն այլևս չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել բուժհաստատությունից: Այս պահին մեկուսացված է 15 քաղաքացի, ընդհանուր առմամբ անցկացվել է COVID-19-ի 359 թեստ: