Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվել են մեր հայրենիքի ազատության ու անկախության համար: Հաղթանակի օրվա առթիվ Գեորգիեւյան ժապավեններով փայլաթիթեղագլանողների պատվիրակությունը Երեւանի Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Գործարանի աշխատակիցները ևս մեկ ծաղկեպսակ են դրել "Եռաբլուր" հուշահամալիրում, որտեղ հանգչում են Ղարաբաղյան պատերազմի մարտերում զոհված զինվորները ։