Արմինֆո. Մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները ՝ վկայակոչելով Իրանի անհետաձգելի բժշկական օգնության ծառայության մամուլի քարտուղարին, զոհվել է 2, վիրավորվել 13 մարդ: