Արմինֆո.Հայաստանում համակարգային կոռուպցիայի դրսեւորումների դեմ մղվող պայքարում կամ դրա համար պատասխանատվության ենթարկելու գորրծում նախկինի պես բավական մեծ է արտաքին գործոնը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
"Բանն այն է, որ կոռուպցիան Հայաստանում ունեցել է բնավ ոչ միայն ազգային դրսևորում։ Այն դրսեւորվել է նաեւ միջազգային մակարդակի կազմակերպված հանցավորության ձեւով։ Հետեւաբար, այսօր քննության տակ գտնվող կոռուպցիոներները, բնականաբար, օգտվում են դրսի այն մարդկանց աջակցությունից, ում հետ նախկինում «գործ» են արել, ում հետ նրանք ընդհանուր շահեր են ունեցել մեկ կոռուպցիոն համակարգում։ Պարզ է, որ դա որոշակի դժվարություններ է ստեղծում ինչպես հետաքննության, այնպես էլ նման հանցագործությունների մասնակիցներին պատժելու համար", - ընդգծել է նա։
Սաքունցը նշել է, որ վերը նշված մարդիկ այսօր լուրջ աջակցություն ունեն այն երկրների տարբեր կառույցներից, որտեղ այսօր թաքնվում են արդարադատությունից: Այդ աջակցության շնորհիվ նրանք այնտեղ հանգիստ ապրում են, աշխատում և նույնիսկ դասավանդում։ Համապատասխանաբար, նրանց առնչվող զուտ իրավաբանական խնդիրների լուծումն անցնում է բոլորովին այլ, Հայաստանի համար անցանկալի հարթություն, որն ինքնըստինքյան ենթադրում է որոշակի քաղաքական սահմանափակումներ։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝«Յուքոմի» փաստացի սեփականատեր Գուրգեն Խաչատրյանի, մյուս "նախկինների" փախուստը քննությունից եւ քրեական պատասխանատվությունից վկայում են նախկին պաշտոնյաների ոչ միայն ֆինանսական ռեսուրսների, այլեւ տեղեկատվական արտահոսքի, քննչական եւ իրավապահ մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի մասին:
"Ես բոլորովին չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Խաչատրյանը փախուստ կատարել երկրից՝ կարանտինի պատճառով փակ սահմանների պայմաններում։ Անշուշտ, իր և իր շրջապատի ունեցած հնարավորությունների միջոցով, որոնց մասին ես խոսեցի վերևը։ Իմ կարծիքով, խնդրի էությունը, հիմքը մեր իրավապահ մարմինների աշխատանքի ակնհայտ դանդաղկոտությունն է։ Շատ դեպքերում, բավականին գիտակցված, միտումնավոր դանդաղկոտությունը: Խաչատրյանը բացեիբաց հայտարարել էր, որ չի պատրաստվում կալանքի տակ հայտնվել՝ դեռ մինչև իր կալանավորման մասին որոշումը։ Տեղեկատվության արտահոսքն այստեղ, պարզապես, ակնհայտ է։ Մնացած ամեն ինչ հետևանք է", - ամփոփել է իրավապաշտպանը ։
Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 4-ին հետախուզում է հայտարարվել: Ավելի վաղ դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը։ Խաչատրյանը, խախտելով նախորդ խափանման միջոցով չհեռանալու մասին ստորագրությունը, թաքնվել է քննությունից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք փոխանցելու համար: