Արմինֆո. Ես անընդունելի եմ համարում Գարեգին Նժդեհի վրա հարձակումները, ինչպես նաև նրա և նացիստների միջև զուգահեռների անցկացումը, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսիի 7-ին Հաղթանակի 75-ամյակին նվիրված խորհրդարանական առցանց կոնֆերանսի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի հերոս Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հայտարարությանը։
ԱԺ ղեկավարը հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայերը պաշտպանում են ցանկացած կառուցողական քայլ, որն ուղղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը: "Մենք դեմ ենք սուբյեկտիվ մեկնաբանությանը և անտեղի ենք համարում նացիստների և Գարեգին Նժդեհի միջև զուգահեռներ անցկացնելը։ Կոչ ենք անում մանրամասն ծանոթանալ Նժդեհի կենսագրությանը և հասկանալ նրա կարևորությունը հայ ժողովրդի համար ՝ որպես Հայաստանի քաղաքական գործիչ և հերոս, ով իր կյանքը նվիրել է Հայրենիքի անկախության և ազատության համար մղվող պայքարին: 20-րդ դարի սկզբին նա Բալկանյան պատերազմի ժամանակ պայքարում էր թուրքական օկուպացիայի դեմ՝ բուլղարական բանակի կազմում ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նժդեհը կռվել է ռուսական բանակի կազմում, ինչի համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Գեորգիևյան խաչի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նժդեհի հիմնական նպատակը գերմանացիների կողմից Անդրկովկասը գրավելու դեպքում Թուրքիայի հնարավոր ներխուժումը Խորհրդային Հայաստան կանխելն էր։ Եւս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին եւ այլեւս թույլ չտալ խեղաթյուրումներ", - ընդգծել է ԱԺ նախագահը: -