Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ կալանավորներ չկան, մայիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային վարակի տարածման մասշտաբները, վաղ թե ուշ վարակը կարող է ներթափանցել քրեակատարողական հաստատություններ: <Մենք մի շարք ծրագրեր ենք մշակել, որպեսզի դրանք կիրառենք ՔԿՀ-ների պատերից ներս վարակի ներթափանցման դեպքում>, - ընդգծել է Բադասյանը։