Արմինֆո.Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բավականին հագեցած օրակարգ ունի և մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշել է, որ այդ համագործակցությունը ներառում է մի շարք ոլորտներ՝ սկսած քաղաքականությունից և անվտանգության ոլորտից եւ վերջացրած մշակույթի ոլորտով։ "Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ բոլոր ոլորտներում։ Այո, մենք որոշ հարցեր ունենք, բայց, եթե դրանք չլինեին, դա կնշանակեր, որ ավելի խորքային խնդիրներ կան: Դրանք շատ կարեւոր ռազմավարական հարաբերություններ են", - ընդգծել է Մնացականյանը։
Նախարարը նշել է, որ կողմերը համագործակցում են տարբեր միջազգային հարթակներում, և, անշուշտ, յուրաքանչյուր կողմ ունի իր առաջնահերթությունները։ "Մենք մեր ռուս գործընկերների հետ շարունակում ենք մեր համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների", - եզրափակել է Մնացականյանը: