Արմինֆո. Անցած շաբաթ ԱՄՆ-ը երկարաձգել է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման իրականացման կասեցումը: Ինչպես հաղորդում է Turan-ը, այդ մասին փստաթուղթ է ստորագրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունը։
Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումն ընդունվել Է Կոնգրեսի կողմից 1992 թվականին եւ արգելում Է ամերիկյան վարչակազմի կողմից կառավարական գծով Բաքվին օգնության ցուցաբերումը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կապակցությամբ: Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունը ձգտում է հասնել դրա չեղարկմանը, բայց առայժմ ապարդյուն։ Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսն օրենք ընդունեց արտասահմանյան գործողությունների հատկացման մասին ՝ նախագահին վերապահելով 907-րդ ուղղումից հրաժարվելու իրավունք ։ Դա անհրաժեշտ էր ԱՄՆ-ին, երբ պետք էր ամերիկյան զորքերին մատակարարել Աֆղանստանում։ Բուշի եւ Օբամայի վարչակազմերը շարունակում էին հրաժարվել այդ արգելքի իրագործումից, իսկ Թրամփի վարչակազմը հաստատել է անցյալ տարի իր առաջին մերժումը՝ երկամյա ուշացումից հետո: