


Արմինֆո.Ամերիկյան ևս մեկ նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը։
Մինեսոտա նահանգի օրենսդրական ակտերի կայքում հրապարակվել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև։
Փաստաթղթում աջակցություն է հայտնվում ազատ և անկախ պետության զարգացման փորձերին և կոչ է արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքին: Բանաձևում նաև առաջարկվում է մայիսի 5-ը նահանգում նշել որպես Արցախի Հանրապետության ճանաչման և Մինեսոտայի զարգացման գործում հայերի և արցախցիների ունեցած ավանդի օր:
Նկատենք, որ Մինեսոտան դարձել է 10-րդ նահանգը, որը օրենսդրական մակարդակով ճանաչել է Արցախի անկախությունը։


