Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Գրիգորյանն ինքն է հրաժարականի դիմում գրել։ Մինչդեռ, Հայաստանի բնապահպանական հանրությունը կարծում է, որ Գրիգորյանի հրաժարականը սպասելի եւ, նույնիսկ, ցանկալի իրադարձություն է: Նա այնքան էլ իրավասու չէր շրջակա միջավայրի պահպանության հարցերում և հաշվի չէր առնչում մասնագետների կարծիքը։ Նրա օրոք շարունակվել են խախտումները ջրային, անտառային եւ ձկնային տնտեսություններում։ -