Արմինֆո. Ադրբեջանը երբեք չի համաձայնի ղարաբաղյան հարցի քաղաքակիրթ լուծման։ Այդ մասին մայիսի 5-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի նպատակը մեկն է. ստանալ այդ տարածքը առանց հայերի։
"Հարցի խաղաղ կարգավորման ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի մի շատ պարզ գաղափարի վրա. քանի դեռ Արցախի անկախությունը դե յուրե չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, որևէ զիջուման մասին խոսք լինել չի կարող։ Հակառակ դեպքում, նման իրավիճակը կհանգեցնի անդառնալի հետևանքների", - ընդգծել է Աբովյանը։
Պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում պանթյուրքիզմի գաղափարն է։ "Նրանց համար կարեւոր չէ, թե մեզ ինչպես դուրս մղել այդ տարածքից՝ ֆիզիկական ոչնչացման կամ արտաքսման միջոցով", - եզրափակել է Աբովյանը: