Արմինֆո.ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին հաղորդել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ շրջակա միջավայրի նախարար Մհեր Գրիգորյանի հետ դրական քննարկումների մասին, այդ թվում ՝ նոր տիպի կորոնավիրուսին հակազդման շուրջ:
"Քննարկվել է երկկողմ համագործակցությունը և Արևելյան գործընկերության ապագան։ ԵՄ-ն աջակցում է գործընկերներին. մենք ձգտում ենք օգնել Հայաստանին տնտեսական վերականգնման եւ զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքի ոլորտում նախագծերի միջոցով", - գրել է Վարխելին Twitter-ի իր միկրոբլոգում:
ԵՄ հանձնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին կորոնավիրուսի դեմ պայքարում գլոբալ ջանքերին աջակցելու համար:
Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է 500 մլն եվրո հատկացնել Արեւելյան գործընկերության երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Հայաստանին բաժին է ընկնում 92 միլիոն եվրո։ Միջոցները կուղղորդվեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կարիքների բավարարման նախագծերի իրականացմանը: