Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ ներառյալ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած երկկողմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հանգամանորեն քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերը՝ ներառյալ բարձր մակարդակով կայանալիք միջոցառումները:
Կարեւորվել է փոխգործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու գործում, այդ թվում ՝ Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ջանքերի համակարգման հարցերում:
Հաստատվել է Նուր-Սուլթանի եւ Երեւանի՝ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հետագա փոխադարձ տրամադրվածությունը: