Արմինֆո. Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝Երևանումև մարզերում:
Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի ենայստեղ։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ, ժամը09։00-18։00։
«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորելմեր գրասենյակներում,թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսվածհեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին: