Արմինֆո.Նախկին ռեժիմի ներկայացուցիչների և գործող իշխանությունների միջև վերջին օրերի բանավեճում պետք է հստակ տարբերել գործող անձանց և, համապատասխանաբար, նրանց հայտարարությունների կշիռն ու նշանակությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ , Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
"Եթե մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի մասին, ապա խոսքը քաղաքական գործչի, Հայաստանի նախկին նախագահի, կուսակցության առաջնորդի մասին է, որը, թեեւ, վերջին ընտրություններում հավաքել է 4 տոկոս ձայն։ Արթուր Վանեցյանը և Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որևէ քաղաքական ուղղություն չեն ներկայացնում, քաղաքական դաշտում նրանք, պպպպարզապես, չկան, քաղաքական հայտարարություններով, անգամ, նախկինում հանդես չեն եկել", - նկատել է նա։
Այս լույսի ներքո՝ Սարգսյանն անհրաժեշտ է համարում քաղաքական գործիչներին ու դիվանագետներին տարբերել "խոսող գլուխներից"։ Նրա գնահատմամբ՝ դեսպանի եւ դիվանագետի բացառիկ օրինակ է լուսահոգի Ռուբեն Շուգարյանը, ով 2008թ. քաղաքական դիրքորոշում է հայտնել եւ դատապարտել այն ժամանակվա իշխանությունների գործողությունները, ինչի համար զրկվել է, նույնիսկ, դիվանագիտական աստիճանից: "Մինչդեռ նրանք, ովքեր այսօր արդեն կարծիք են հայտնում նաեւ Արցախի մասին, դեռ այն ժամանակվանից հանգիստ նստած էին տարբեր վատիկաններում և աստիճանաբար իրենց ձեռքն էին վերցնում տեղեկատվական դաշտը", - ընդգծել է նա:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ հենց այդ մարդիկ էին գործարարներից պատգամավորներ եւ, համապատասխանաբար, օլիգարխներ սարքել։ Ձեռք են բերել սեփականություն եւ բաժնեմասեր բանկերում եւ տնտեսության այլ համեղ պատառներ: Եվ այսօր այդ բոլոր մարդիկ, որրրոնք ժամանակին գողության արդյունքում հսկայական ապօրինի ունեցվածք են կուտակել, դեռ խոսում են արդարության մասին։
"Նույն Կարեն Կարապետյանի հետ ես երբեք անձնական խնդիր չեմ ունեցել։ Բայց ես ի սկզբանե ընդդիմացել եմ Հայաստանին պատկանող Ռուսաստանի գազաբաշխիչ ցանցերի վերջին 20 տոկոսը վաճառելու նրա գաղափարին։ Իսկ նա պնդում էր, թե այդ 20 տոկոսը ոչ մի վճռորոշ նշանակություն չունի ։ Հիմա մենք բոլորս հստակ տեսնում ենք նրա պնդումների սխալ լինելը։ Անգամ 20 տոկոսի միջոցով մենք այսօր կարող էինք խնդիրներ լուծել և ազդել Հայաստանի ներսում գազի գնագոյացման վրա", - ընդգծել է նա։
Սակայն վերջին բաժնետոմսերը վաճառվեցին "Գազպրոմին", նրա գնահատմամբ, "գիշերային աճուրդներում"՝ Հայաստանի օրենսդրության կոպիտ խախտմամբ։ Եվ արդյունքում, Եվրոպայում գազի 1000 խմ դիմաց 60-80 դոլար գնի ֆոնին՝ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 165 դոլարով, իսկ սպառողներին այն հասնում է երկու անգամ ավելի բարձր գնով։
"Ընդ որում, այսպես կոչված, սահմանին "Գազպրոմը" գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ իր իսկ ստորաբաժանմանը՝ "Գազպրոմ Արմենիային"։ Մինչդեռ, եթե, Ռոբերտ Քոչարյանի պատվին, Հայաստան-Իրան գազամուղը չվաճառվեր Ռուսաստանին, այսօր մենք Իրանից գազ կգնեինք 50 դոլարով։ Եվ այդ մասին պետք է հիշել, այդ մասին պետք է խոսել", - ամփոփել է Սարգսյանը։