Արմինֆո.Արցախի շուրջ հակամարտության կարգավորման փուլային ծրագրի իրականացումը կհանգեցնի այն բանին, որ Արցախի բնակչությունը զանգվածաբար կլքի Արցախը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
<Դա իսկական հանցագործություն կլինի՝ 1988-ին հայ ժողովրդի դեմ սկսված հանցագործության շարունակությունը ։ Դրա արդյունքում այդ տարածքներում կգա ոչ թե այն ժողովուրդը, որն այնտեղ ապրել և փախել է, այլ՝ Իսլամական պետության ահաբեկիչները, հանցագործները, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և այլն։ Հենց դրան է ձգտում Թուրքիան, հենց դա է նրա ժամանակակից քաղաքականության էությունը ։ Մենք դա շատ լավ տեսնում ենք Սիրիայի օրինակով>, - ընդգծել է նա ։
Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսլականը հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՝ գեներալը նշել է, որ Ադրբեջանին յոթ շրջան հանձնելու մասին բավական վաղուց է խոսվում ։ Դրան միջնորդներին պարտադրում են Բաքուն ու Անկարան, և դրան, դատելով Լավրովի վերջին հայտարարությունից, աստիճանաբար հակվում են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ։
Մինչդեռ, ցանկացած արցախյան տարածքի հանձնում, Տեր-Գրիգորյանցի գնահատմամբ, կդառնա Սումգայիթի և Բաքվի հայ բնակչության ջարդերի շարունակությունը։ Հենց դրան է, ըստ նրա, այսօր ձգտում Ադրբեջանը ՝ 90-ականների սկզբին չկարողանալով արցախցիներին արտաքսել Արցախից։ Սակայն, պատերազմով դրան հասնելու հնարավորություն չունենալով ՝ Բաքուն փորձում է հասնել արցախահայության հեռացմանը բանակցությունների միջոցով, մասնավորապես ՝ փուլային ճանապարհով։
Ռուսաստանի հետաքրքրությունը կարգավորման փուլային տարբերակի նկատմամբ Տեր-Գրիգորյանցը պայմանավորում է Թուրքիայի հետ Մոսկվայի սերտ համագործակցությամբ և Անկարայի՝ այդ ծրագրի քողարկված շահառու լինելով։ <Համատեղ խողովակներ, գազ, նավթ ՝ այդ համագործակցության մի մասն է միայն։ Ես երբեք չեմ հասկացել և չեմ կիսում Թուրքիայի հզորացման Ռուսաստանի ձգտումները՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը ոսկոր է Թուրքիայի պանթյուրքիստական ծրագրերի <կոկորդում>>,- ընդգծել է գեներալը։
<Պահպանվում է նաև Ադրբեջանի հերթական ագրեսիայի սպառնալիքը։ Հակառակորդը շարունակում է զինվել ։ Իշխանությունները ատելություն են սերմանում հայ ժողովրդի նկատմամբ, բնակչությանը նախապատրաստում նոր պատերազմի ։ Այս առումով մենք պետք է շարունակենք նորագույն սպառազինությունների ձեռքբերման գործընթացը ։ Այս հարցում ես միայն ողջունում եմ վարչապետ Փաշինյանին ։ Ընդ որում, ոչ մի կերպ չի կարելի հաշվից հանել արդեն առկա սպառազինությունները։ Այս ամենը միայն կբարձրացնի մեր մարտական պատրաստվածության մակարդակը և, համապատասխանաբար, կնվազեցնի պատերազմի հավանականությունը>, - ամփոփել է Տեր-Գրիգորյանցը։