Արմինֆո. Չնայած փակ սահմաններին՝ Կրասնոդարի տարածքով մաքսանենգ ճանապարհով փորձել են փոխադրել 40 տոննա կամ 2700 տուփ հայկական ծխախոտ: Այդ մասին հաղորդել է "Նովիե Իզվեստիա" թերթը։
Հաղորդագրության համաձայն, բեռի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 մլն ռուբլի: "Ինքնաթիռը Երեւանից մեկնում Էր Աֆղանստան՝ Կրասնոդարում եւ Դուշանբեում կանգառներով", - ասված է հաղորդագրությունում: Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից առգրավված կեղծ արտադրանքը քննության ժամանակ կմնա Կրասնոդարում։ "Ռուսաստան անօրինական արտադրանքի ներմուծման նման սխեման բավականին լայնորեն հայտնի է եւ շատ հաճախ է կիրառվում", - կարծում է Amarkets վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Դեեւը: Նրա խոսքով, " այդ սկզբունքը բավականին պարզ է. փաստաթղթերով բեռն անցնում է երկրի տարածքով տարանցմամբ, ուստի զգալիորեն ավելի քիչ ուշադրություն է գրավում։ Բայց հետո "կանգառի կետերում" Ռուսաստանի տարածքում ապրանքը աննկատ նստում և լուծում է։ Փաստաթղթերը "փակվում են" արդեն մեր երկրի սահմաններից դուրս և ձևականորեն ստացվում է, որ բեռը հասցվել է, թեև անօրինական ծխախոտները վաղուց արդեն բաժանվել են Ռուսաստանի առևտրային կետերին։ "Ստացվում է սովորական "ընդհատված տարանցում", որը հաճախ օգտագործվում է ԵԱՏՄ երկրներից կեղծ աարտադրանք ներմուծելիս", - ամփոփել է փորձագետը: