Արմինֆո. Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարին ժամանակներում ԵՄ-ն՝ «EU4Business»-ի շրջանակներում աջակցում է ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց` դիմակայելու և հաղթահարելու ճգնաժամը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ հայաստանյան առաքելության ֆեյսբուքյան պաշտոնական էջից ։
<Մենք հպարտ ենք տեսնել, որ «EU4Business»-ի շահառուներից շատերն ակտիվ ներգրավված են և աջակցում են Հայաստանին համավարակի դեմ պայքարում։
Նրանցից է «Արտ Լանչը», որը՝ «EU4Business»-ի և ՎԶԵԲ-ի հետ միասին իրականացվող միջազգային խորհրդատվական նախագծի շրջանակներում, տրամադրում է անվճար սնունդ 2000 անձանց, որոնց թվում են ծերեր, բանտարկյալներ և սոցիալապես խոցելի ընտանիքներ, որոնք այս օրերին գտնվում են ծայրահեղ ծանր կարիքի մեջ։
«EU4Business»-ի և ՎԶԵԲ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Հայաստանյան ՓՄՁ-ների թվային փոխակերպում» ծրագիրը, որի՝ «Թվայնացման միջոցով բիզնեսի կառավարում» թեմայով վերապատրաստումների շարքը միտված է աջակցելու ՓՄՁ-ներին՝ կորոնավիրուսային համաճարակի մարտահրավերների հասցեագրմանն ուղղված նրանց ջանքերին՝ https://bit.ly/EBRD-SMEs-digital>,- նշվում է ԵՄ հայաստանյան առաքելության հայտարարության մեջ։