Արմինֆո.Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրում է ձեզ միանալ «Գեորգիեւյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիային:
Ակցիային մասնակցելու համար հարկավոր է Facebook սոցիալական ցանցում տեղադրել «Գեորգիեւյան ժապավեն» շրջանակը և լուսանկարը տեղադրել ինտերնետում՝ #Հաղթանակիխորհուրդ, #ГеоргиевскаяЛенточка, #Победа75, #ЯПомнюЯГоржусь, #СоветПобеды, հեշթեգներով.
«Գեորգիեւյան ժապավենը» ոգով չընկճված ժողովրդի խորհրդանիշն է, որ Հայրենական Մեծ պատերազմում կռվեց և ջախջախեց ֆաշիզմը: Այս խորհրդանիշը վետերանների նկատմամբ հարգանքի արտահայտություն է, հարգանքի տուրք է ռազմի դաշտում ընկածների հիշատակին, այն մարդկանց հիշատակին, ովքեր ամեն ինչ տվել էին ռազմաճակատի համար: Բոլոր նրանց, ում շնորհիվ մենք հաղթեցինք 1945 թվականին.